Սեպտեմբեր 14,2025 21:44
«Ազատություն»– Ադրբեջանական APA-ն, հղում անելով այդ երկրի Ներքին գործերի նախարարությանը, հաղորդում է, որ Ստեփանակերտում Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ է ձերբակալվել:
Ըստ գերատեսչության՝ Ավանեսյանին ոստիկանության աշխատակիցները ձերբակալ են, երբ «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «ձերբակալության պահին Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել: Պատասխան կրակի հետևանքով՝ Ավանեսյանը հրազենային վնասվածք է ստացել և ձերբակալվել»:
Այսօր Արցախ է այցելել Ադրբեջանի նախագահը, ներկա եղել համալսարանի ուսումնական մասնաշենքերից մեկի բացմանը, հանդիպել բնակիչների հետ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: