Ուկրաինայի ԶՈւ շուրջ 180 անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի մարզում

https://arm.sputniknews.ru/20250914/ukrainaji-zu-shurj-180-anodachu-trchvogh-sarq-e-khvocvel-belgvorvodi-marzum-93433985.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50243054_0:0:1280:960_1920x0_80_0_0_1f44f4d38b0f4ac1406e6506103cfebf.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Բելգորոդը գրոհել է 32 անօդաչու թռչող սարք, որոնցից 21-ը խոցվել է, տուժել է 6 խաղաղ բնակիչ:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Անցած օրվա ընթացքում Բելգորոդի մարզի վրա խոցվել և ճնշվել է շուրջ 180 ուկրաինական ԱԹՍ, 10 խաղաղ բնակիչ դիմել է բժշկական օգնության: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Մարզպետի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում մարզի 10 շրջանի 56 բնակավայրեր հայտնվել են Ուկրաինայի հարվածի տակ: Արձակվել է 55 արկ և արձանագրվել է 244 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 178-ը խոցվել և ճնշվել են: Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են հայտնաբերվել 11 բազմաբնակարան շենքերում, 14 առանձնատներում, երկու վարչական շենքերում, ձեռնարկությունում, երկու առևտրային և չորս սոցիալական օբյեկտներում, գյուղատնտեսական ձեռնարկություններում, գյուղտեխնիկայում, 44 տրանսպորտային միջոցներում, տուժել է նաև զոհված զինվորների հուշահամալիրը:

Նա հավելել է, որ Բելգորոդում հարվածներ են հասցրել 32 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 21-ը խոցվել է, վեց խաղաղ բնակիչ վիրավորվել է, Բելգորոդյան շրջանում արձակվել է 12 զինամթերք, հարվածներ են հասցվել 27 անօդաչու թռչող սարքերի, որոնցից 22-ը խոցվել է, իսկ սեպտեմբերի 11-ին վիրավորված տղամարդը բժշկական օգնության է դիմել։

Վերջին 4 օրերի ընթացքումշուրջ 256 ԱԹՍ է հարձակվել Բելգորոդի շրջանի վրա, զոհվել է 2 մարդ
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment