
ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել հենց վաղը, եթե Չինաստանը դադարեցնի Ռուսաստանին օգնություն տրամադրելը։
Ամերիկացի գեներալն այս մասին ասել է Յալթայի եվրոպական ռազմավարության (YES) 21-րդ տարեկան հանդիպման ժամանակ։
«Չինացիներն ունեն տնտեսական հզորություն, ռազմական հզորություն և պատմական առավելություն։ Կարծում եմ, որ եթե Չինաստանը դադարեցնի Ռուսաստանին օգնություն ցուցաբերելը, պատերազմը վաղը կավարտվի։ Առանց Չինաստանի աջակցության Ռուսաստանը չէր կարող դա անել», – ասել է Քելոգը։
Խոսելով պատերազմի ընթացքի մասին՝ Քելոգը նշել է, որ առանց Հյուսիսային Կորեայի աջակցության ևս Մոսկվան չէր կարողանա շարունակել պատերազմը։