Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը քննարկել են Մարսել-Երևան փոխգործակցությունը, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Մարսելի հետ Հայաստանի բարեկամական երկարամյա առնչությունները, ինչպես նաև Մարսելի քաղաքապետի և քաղաքային խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է կատարվել նաև Երևանի և Մարսելի միջև 2025 թվականի մայիսին ստորագրված համագործակցության վերաբերյալ փաստաթղթի շրջանակում երկու քաղաքների միջև գործակցության ընդլայնման հնարավորություններին ու նախանշվող արդյունավետ ծրագրերին։
Երևանի և Մարսելի քաղաքապետերի՝ մայիսին ստորագրած եղբայրական կապերի հաստատման մասին փոխադարձ հռչակագրով քաղաքները նոր էջ էին բացել իրենց համագործակցության մեջ: Պայանը մայիսին այցի ընթացքում նաև այցելել էր Խաչիկ գյուղի բժշկական կենտրոն, սահմանամերձ Պարույր Սևակ գյուղ՝ Արցախից բռնի տեղահանվածների ընդունման կենտրոն։
