«Ալիանց Արենայի» մոտ տեղադրվել է հուշարձան՝ ի պատիվ Ֆրանց Բեկենբաուերի։ «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստն ու մարզիչը մահացել է 2024 թվականին։
«Այս հուշարձանը «Բավարիայի» ԴՆԹ-ի մարմնավորումն է՝ ձուլված բրոնզից։ Այն խորհրդանշում է Բեկենբաուերին և այն ամենը, ինչ նա ներկայացնում էր՝ ոճ, բնավորություն, «Բավարիա»։
Մյունխենը ստանում է ավելին, քան պարզապես հուշարձան․ սա քաղաքի արտացոլանքն է՝ հպարտ, ինքնավստահ, նրբագեղ և միաժամանակ պարզ», — հայտարարել է «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները։
