«Ո՛չ ուրացմանը»․ ՀՅԴ ՀԵՄ-ը հավաքվում է ՀՀ կառավարության շենքի դիմաց – Live News

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչի Հայաստան ժամանման վերաբերյալ․ «Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի է պահվում: Այցի նպատակը, ըստ հայտարարվածի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է: Սակայն ակնհայտ է, որ ի սկզբանե այս գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների բավարարման համատեքստում՝ չհանգեցնելով իրական կարգավորման: Ուստի, ժամը 15:00-ին հավաքվում ենք ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ հայկական և թուրքական կողմից բանակցողներին հայտնելու մեր անհամաձայնությունը թուրքական նախապայմանների բավարարմանը: Ո՛չ ուրացմանը»։

Leave a Comment