
Արցախի մշակույթի նախարարությունը գրել է․ «Կրկին հնչեց Արցախի ձայնը:
Մեր հայրենակից Արփինե Հարությունյանը պատվով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ քաղաքում անցկացվող «Рождённая побеждать!» ամենամյա միջազգային գեղեցկության մրցույթում և արժանանալով «Սպորտի թագուհի» տիտղոսին:
Մրցույթին մասնակցում էին հենաշարժողական խնդիրներ ունեցող կանայք և աղջիկներ Ռուսաստանից ու այլ երկրներից:
Արփինե.- «Ես ընտրեցի պարը, որովհետև փոքրիկ Արփինեն՝ Արցախի Կոլխոզաշեն գյուղում միշտ երազում էր, որ գյուղում պարի խմբակ լիներ։ Չգիտեի ինչպես կստացվի, բայց ունեի միայն մեկ միտք․ այդ փոքրիկ առիթով, որտեղ պետք է լինեին հարյուրավոր մարդիկ, որոնց մեջ նաև պետական այրեր, ես պետք է իմ պարով «խոսեի» Արցախի մասին, «խոսեի» իմ ամենախաղաղ օրերից, որոնք ընդհատվեցին ամենադաժան ձևով։ Խնդրում եմ խիստ չդատել»»: