Սեպտեմբերի 10-ի գիշերը Լեհաստանի օդային տարածքը խախտած ևս մեկ անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Լեհաստանի հարավ-արևելքում: Ընդհանուր առմամբ, անօդաչուներ հայտնաբերվել են երկրի 17 վայրերում։
Այս մասին հայտնել է Հանրապետության Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Կարոլինա Գալեցկան։
«17-րդ անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է Բիլգորաժի շրջանի Կսյեզոպոլի համայնքի Պրիմիարկի գյուղում»,- գրել է նա X-ում։
Նախկինում հաղորդվել էր երկրի արևելքում, հարավ-արևելքում, կենտրոնում և հյուսիսում 16 անօդաչու թռչող սարքի հայտնաբերման մասին։