Ընթացքի մեջ է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի կամրջի հիմնանորոգումը։ Կատարվող աշխատանքներին հետևել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Խաչատուր Մկրտչյանը։
Արդեն իսկ ամրացվել են կամրջի հիմքերն ու հենասյուները։ Դեմոնտաժվելու են կամրջի 12 և 18 մետրանոց հեծանները։ Դեմոնտաժում իրականացնելու համար այժմ կատարվում են հեծանների մոնոլիտ բետոնային հանգույցների մաքրման աշխատանքներ։
Առաջիկայում տեղադրվելու են նոր հեծաններ, կատարվելու է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։
Ֆիանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։