Վինիսիուսն ասել է, թե ինչու է պարում գոլ խփելուց հետո

«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը բացատրել է, թե ինչու է պարում գոլեր խփելուց հետո, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Դա բրազիլական մշակույթի մաս է: Երբ երեխա էի, ուրախ պահերին միշտ պարում էի: Այժմ այդ ամենն ուզում եմ տեղափոխել դաշտ»,- ասել է Վինիսիուսը:

Իսպանիայում Վինիսիուսին հաճախ են քննադատում գոլերն այդպես նշելու համար:

Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի երեք խաղում բրազիլացին խփել է երկու գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում:

Leave a Comment