Կլինի մի օր էլ Լևոն Քոչարյանին հարցնեք՝ ո՞նց եղավ, որ ԼՂ-ից եկաք ու դարձաք մուլտիմիլիոնատեր, վախենու՞մ եք հարց տաք. Կոնջորյանը՝ Գրիգորյանին

«Երկար մտածելուց հետո հասկացել են՝ լուռը մուկ է ծնել, որոշել են լսումներ անեն խորհրդարանական, ապշած եմ, ոնց կարելի էր այսքան ժամանակ գլխի չընկնել, որ կարելի է լսումներ անել ու վերջ հարցը լուծվում է:

Լսումների ժամանակ պիտի ելույթ ունենան հասարակության մեջ կարծիք ձևավորող անձինք՝ տեսնես ովքե՞ր են մեկը մյուսից անհաջող վարչապետի թեկնածուները, որոնց կյանքի հաջողության պատմությունը պիտի լինի, որ խոր ծերության թոռներին բան պատմեն, որ ինչ-որ մի անհուսության պայմաններում մի հատ բարիերի տակ մնացած ուժ, որը զուտ օրենքի իմպերատիվ պահանջով հայտնվել է խորհրդարանում, բոլոր հնարավոր թեկնածուներին սպառելուց հետո մտածել է, որ էս մարդուն կարող են ինչ-որ պարագայում դարձնեն վարչապետի թեկնածու»,- ԱԺ-ում իր ելույթում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանի ելույթին:

Խոսելով կոռուպցիայի մասին «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանի ելույթին, Կոնջորյանը նկատեց.«Կլինի մի օր էլ նույն հուզումնալից տոնայնությամբ պտտվեք և Ձեր առաջնորդի որդուն Լևոն Քոչարյանին հարցնեք՝ ո՞նց եղավ, որ դուք մի կերպ Ղարաբաղից եկաք ու մեկ էլ դարձաք մուլտիմիլիոնատեր, այդ որ տաղանդի հաշվին եք այդքան հաջողակ դարձել, երբ Ձեր հայրիկը ՀՀ-ում 10 տարի հանդիսանում էր նախագահ: Կարո՞ղ է մի քանի հատ հուշում անի, դուք էլ գնաք ձեր հաջողության պատմությունը կերտեք, դառնաք մուլտիմիլիոնատիրուհի: Վախենու՞մ եք հարցը տաք Լևոն Քոչարյանին:

Ձեր խմբակցության շրջանակի հետ փոխկապակցված մարդկանց կեսն ապօրինի գույքի բռնագանձման օրենքով գնում է, բա մի օր էլ տենց հեղեկացող ձայնով իրենց մասին խոսեք: Հեկեկացող ասեցի, մամուլում ասում են՝ ՀԷԿ եք կառուցել, մի օր ելույթ ունեցեք դա էլ փարատեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment