«Hyundai»-ի վարորդը ավտոմեքենայում հանկարծամահ է եղել. այսօր պետք է տեղի ունենար նրա որդու հարսանեկան արարողությունը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում վարորդն է, ով չի արձագանքում հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ղեկին հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Ահարոն Ծ.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ տեղեկությունների՝ այսօր պետք է տեղի ունենար մահացածի որդու հարսանեկան արարողությունը։

Leave a Comment