Եթե ինչ-որ հաշիվ եք մաքրում, հարց ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում, գետինը մտնիք. Վարդան Ղուկասյան


Քաղաքականություն


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալությանը։ «Սրանց մեղադրական եզրակացությունը վերցրել եմ, մեջը գրած է՝ 24 քառակուսի մետր «խիբարի» համար։ Իրենք իրենց կազմել են, որ դա ընդամենը 90 000 դրամ է։ Չորս երեխաների հորը բռնում, կալանավորում են, բայց այդ հայրը այս քաղաքի համար ինձ հետ միլիոնավոր դոլարների ներդրում է արել։ Միայն Ամենափրկիչ եկեղեցին բավական է», – ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ այդ 90 000 դրամը «մի քանի կիլո մսի գումարն է»։

«Է՞ս ձևի սանձարձակ… գիտե՞ք՝ ինչ, եթե ինչ-որ հաշիվ եք մաքրում, ինչ-որ հարց ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում, գետինը մտնիք։ Բան կա՝ արեք, ես պատրաստ եմ ամեն ինչի։ Երևանից զորք եք բերել այստեղ, տղես տանում էր իր երեխային մանկապարտեզ, ճանապարհին թափում եք վրեն։ Ի՞նչ եք սրանով ուզում ասել՝ գլուխներս կախե՞նք, չխոսի՞նք, լռե՞նք, երբ հայրենիքը վտանգի մեջ է», – հավելեց նա։


Leave a Comment