Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանն ավարտել է մարզական կարիերան։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։
28-ամյա ծանրորդը դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ 2014թ. նա ոսկե մեդալ է նվաճել նաև պատանեկան Օլիմպիական խաղերում։