
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է երկրի հաջորդ տարվա պետական բյուջեն։ Այն կկազմի մոտ 900 մլրդ դոլար։
«Ներկայացուցիչների պալատն ընդունել է պաշտպանական քաղաքականության մասին օրինագիծը 892,6 մլրդ դոլար արժեքով. դրանով կմեծացվի երկրի մարտունակությունը եւ կբարձրացվի ամերիկացի զինծառայողների վարձատրությունը»,- գրել է The New York Times— ը։
2026 թ. ֆինանսական տարում Ուկրաինայի համար նախատեսված է 400 մլն դոլարի ռազմական օգնություն։ Սա էլ հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Քվեարկությամբ մերժվել է Մարջորի Թեյլոր Գրինի՝ Ուկրաինային հատկացվող օգնությունը կրճատելու առաջարկը։
Օրինագծին կողմ են քվեարկել 231 կոնգրեսական, դեմ՝ 196։