«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի հարձակվող Օմար Մարմուշը ծնկի վնասվածք է ստացել։
Եգիպտոսի ազգային հավաքականի 26-ամյա հարձակվողը վնասվածք է ստացել Աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի՝ Բուրկինա Ֆասոյի դեմ խաղի սկզբնամասում (0:0)։
«Նախնական հետազոտությունները, որոնք անցկացվել են Եգիպտոսում, ցույց են տվել, որ նա չի կարողանա մասնակցել կիրակի օրը նախատեսված մանչեսթերյան դերբիին։ Նա այժմ կվերադառնա Մանչեսթեր՝ լրացուցիչ հետազոտությունների և վերականգնման գործընթաց սկսելու համար», — նշված է «Մանչեսթեր Սիթիի» հաղորդագրությունում։
«Մանչեսթեր Սիթին» սեպտեմբերի 14-ին կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին» Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) երրորդ տուրի խաղում։