Կեղծ թեզերի, մանիպուլյացիաների դասական սցենարի ականատես եղանք. ոչ մեկին մի հավատացեք. Միրզոյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ընդդիմության կողմից հնչած ձևակերպումներին անդրադառնալով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

«Մենք կեղծ թեզերի, մանիպուլյացիաների մի դասական սցենարի ականատես եղանք։

Երկար խոսեցի այն մասին, որ խաղաղությունը հաստատվել է, օգոստոսի 8-ին մի կարևորագույն իրադարձություն է տեղի ունեցել։ Բայց դեռ այն խնամքի կարիք ունի։

Այստեղ տիկին Խամոյանը քիչ առաջ, ինձ իբր մեջբերելով, բառերիցս, բնականաբար, խեղաթյուրելով՝ ասում է, որ ես ասում եմ, որ խաղաղությունը հաստատված չէ և ստորագրմամբ նույնիսկ խաղաղության պայմանագրի խաղաղություն չի լինի։

Մանիպուլյացիաների մեկ այլ օրինակ՝ մեզ մի փայլուն մաստեր-կլասս ցույց տվեց պարոն Արթուր Խաչատրյանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ասում է`մինչև 99 տարի, նա ասում է` Թրամփն ասել է` «99 տարով այդ հողը պիտի մեզ տրվի վարձակալության»։

Տեսաք չէ՞, նկատեցի՞ք՝ այդ պայմանագրի տեքստին վերագրվում էին 100000–ավոր մարդկանց շարժ, սահմանադրությունների փոփոխություն, լեգենդներ: Հրապարակվեց. մի բան լսե՞լ եք այդ մասին, տեքստը դրված է կայքերում:

Այնինչ, ինչպես և նախկինում, մի անգամ էլ եմ վերահաստատում, պարոն Խաչատրյան և գործընկերներ, և սիրելի հանրություն, պայմանավորված է այն, ինչ հրապարակված է, դուք՝ բոլորդ, գիտեք, տեսել եք, կարդացել եք:

Ես շատ կոնկրետ բանալի, առաջարկ ունեմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ընդհանրապես հարցով հետաքրքրված՝ քաղաքացիությունից անկախ բոլոր անձանց։ Այդ բանալին շատ հստակ է. ոչ պետք է հավատալ պարոն Խաչատրյանին, ոչ էլ ինձ, ոչ տիկին Խամոյանին, մի հավատացեք, ժողովուրդ ջան: Բանալին հստակ է, էլի եմ ասում`ոչ մեկին մի հավատացեք, կարդացեք այն, ինչ ստորագրված է, հրապարակված է, մի լսեք ոչ մեկին: Բացեք, կարդացեք, այդքան բան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment