Նորվեգիան 11 գնդակ է ուղարկել Մոլդովայի դարպասը, Հոլանդը՝ պենտա-տրիկ ձևակերպել

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբում Նորվեգիայի հավաքականը սեփական դաշտում 11-1 հաշվով ջախջախել է Մոլդովայի թիմին։ Պենտա-տրիկ է գրանցել Էռլինգ Հոլանդը, իսկ Տելո Ասգարդն աչքի է ընկել 4 գոլով։

Սոլբակենի գլխավորած թիմը հաղթել է բոլոր 5 խաղերը և 15 միավորով խմբի առաջատարն է, Մոլդովան միավոր չունի և վերջինն է` 5-րդը։

Անգլիայի ազգային հավաքականը K խմբում Բելգրադում 5-0 հաշվով հաղթել է Սերբիայի թիմին։

Անգլիացիները նույնպես 100-տոկոսանոց արդյունք ունեն և 15 միավորով առաջին տեղում են։ Սերբիան 7 միավորով երրորդն է։

Ֆրանսիայի ազգային հավաքականն էլ D խմբում 10 ֆուտբոլիստով 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Իսլանդիայի թիմի դեմ խաղում։

Ֆրանսիան 6 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, Իսլանդիան 3 միավորով երկրորդն է։

Leave a Comment