Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Թուրքիայի թիմի դեմ խաղում 6-0 հաշվով տարած հաղթանակի մասին, գրում է Marca-ն։
«Ես հպարտանում եմ Իսպանիայի հավաքականով։ Թիմը շարունակում է աճել ու բարելավել խաղը։
Սա այնպիսի թիմ է, որի ֆուտբոլիստներին հնարավորինս քիչ բան կա ասելու։ Նրանք ամեն ինչ շատ հեշտ հասկանում են»,- ասել է Դե լա Ֆուենտեն։