Յուսեֆ Բարդուկա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում Մոսկվայում ձերբակալվել է մի անձ, որին Ադրբեջանը հետախուզում է ահաբեկչության մեղադրանքով, հաղորդում են ռուսական պետական լրատվամիջոցները։ Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնել կասկածյալի ինքնությունը, քաղաքացիությունը կամ ձերբակալման ժամանակը։ Ռուսական պետական RIA Novosti գործակալությունը, հղում անելով դատարանի նյութերին, երեքշաբթի գրել է, որ տղամարդը հետախուզվում էր Ադրբեջանի կողմից ահաբեկչական նպատակներով վարժանքներ անցկացնելու, հանցավոր խմբավորում կազմակերպելու և զինված խմբեր ստեղծելու համար։ Գործակալության փոխանցմամբ, ռուս իրավապահները կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ ստացել են «շտապ կապուղիներով փոխանցված ձերբակալման պահանջի» հիման վրա։ Դատարանի նյութերում նշվում է, որ տղամարդը Ռուսաստանի քաղաքացի չէ, սակայն նրա ազգությունը չի նշվում։ Ադրբեջանի պետական […]