
«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հայտարարել է, որ բժիշկները իրեն ախտորոշել են «սարսափելի, լուրջ» հիվանդություն: Նա ասել է, որ պետք է վիրահատվի և մատնացույց է արել կրծքի ձախ կողմը:
«Ես զգացի, որ այսօր պետք է եթեր դուրս գամ և ճշմարտությունն ասեմ, քանի որ միշտ ավելի լավ է ճշմարտությունն ասել ինքներս, քան թողնել, որ լսարանը սնվի լուրերով», – ասել է նա:
Ավելի ուշ 45-ամյա Մարգարիտա Սիմոնյանը հստակեցրել է, որ խոսքը մաստէկտոմիայի մասին է։ Նշենք, որ մաստէկտոմիան կրծքագեղձի ամբողջական հեռացման վիրահատությունն է, որը սովորաբար կատարվում է կրծքագեղձի քաղցկեղը բուժելիս:
Սիմոնյանին մոտ կանգնած աղբյուրը The Moscow Times-ին ասել է, որ նա քաղցկեղ ունի: Աղբյուրի փոխանցմամբ, քննարկվում է Russia Today-ում նրա աշխատանքը շարունակելու հարցը: