Բռնցքամարտի համաշխարհային լեգենդները մենամարտ կանցկացնեն

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոններ Մայք Թայսոնն ու Ֆլոյդ Մեյվեզերը 2026 թվականի գարնանը ցուցադրական մենամարտ կանցկացնեն։ Այս մասին հաղորդում է ESPN-ը:

Մենամարտի տեղն ու վայրը կհստակեցվեն ավելի ուշ:

59-ամյա Թայսոնը ծանր քաշային կարգի նախկին բացարձակ չեմպիոնն է: Վերջին անգամ նա ռինգ է դուրս եկել 2024 թվականի նոյեմբերին, երբ մրցավարների որոշմամբ պարտվել է Ջեյք Փոլին: Կարիերայի ընթացքում նա գրանցել է 50 հաղթանակ, 2 ոչ-ոքի ու 7 պարտություն:

48-ամյա Մեյվեզերն աշխարհի չեմպիոն է դարձել 5 տարբեր քաշային կարգերում: 2017 թվականին նա ավարտել է կարիերան՝ մնալով անպարտելի: Ամերիկացին հաղթել է բոլոր 50 մենամարտերը:

Կարիերայի ավարտից հետո նա անցկացրել է 8 ցուցադրական մենամարտ:

Leave a Comment