ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄՀՊԻ-ի ուսանողների և դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես իրականում կգործի ԱՄՆ-ում ձեռք բերված Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը: Նա նշել է, որ սկզբնական խանդավառ արձագանքները փոխարինվել են թերահավատ գնահատականներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պետք է տեսնել, թե ինչպես կգործեն Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունները, քանի որ բոլոր խանդավառ արձագանքները, որոնք հնչեցին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին, փոխարինվեցին թերահավատ գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակվեց։ Եվ, ինչպես պարզվում է, ամեն ինչ հեռու էր համաձայնեցված լինելուց»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Երևանի և Բաքվի կողմից ԱՄՆ-ում կնքված պայմանավորվածությունը բխում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև 2020-2022 թվականների համաձայնագրերից։
«Հենց Ռուաստանը՝ ի դեմս նախագահ Պուտինի, երբ սկսվեց այսպես կոչված Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, վճռորոշ դեր խաղաց…Նախագահը հասավ պայմանավորվածության, որը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը, ապա տեղի ունեցան մի շարք այլ եռակողմ գագաթնաժողովներ, որոնց ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին տնտեսական կապերի, տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման շուրջ»,- նշել է Լավրովը: