Ֆոն դեր Լեյենը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածքին հարված հասցնելուց հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեղադրել է Մոսկվային, իբր, «դիվանագիտությունը ծաղրուծանակի ենթարկելու» մեջ։ Գրառումը հայտնվել է նրա X սոցիալական ցանցի էջում։

Նա ասել է, որ Կրեմլը, իբր, «կրկին ծաղրում է դիվանագիտությունը» և «արհամարհում է միջազգային իրավունքը»։ Եվրոպան կշարունակի աջակցել Ուկրաինային, վստահեցրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

«Մենք ամրապնդում ենք Ուկրաինայի զինված ուժերը, ստեղծում հուսալի անվտանգության երաշխիքներ և խստացնում պատժամիջոցները՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար», – գրել է ֆոն դեր Լեյենը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment