
Սեպտեմբերի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։30-ի սահմաններում Jeep մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ «Աութլեթ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող տղամարդ հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն, և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է մահը, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում է վարորդի և մահացածի ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հետևաբար ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ