Իսրայելի բանակը Գազա քաղաքում հարձակվել է ևս մեկ բարձրահարկ շենքի վրա՝ այդ տարածքում իր հարձակման նոր փուլի շրջանակներում, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։
Իսրայելական կողմի պնդմամբ՝ բարձրահարկ շենքը ռազմական նպատակներով օգտագործվել է Համասի շարժման պաղեստինցի արմատականների կողմից։
«ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները շենքում տեղադրել են հետախուզական սարքավորումներ և դիտակետեր՝ տարածքում Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի գտնվելու վայրը հետևելու համար»,-ասվում է զինվորականների հայտարարության մեջ։
Բանակը վստահեցրել է, որ հարվածը նպատակային է եղել, և որ նախքան դրա իրականացումը ձեռնարկվել են լրացուցիչ միջոցներ՝ Գազայի խաղաղ բնակչությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար։