Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նորանշանակ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դեյվիդ վան Վիլին Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ 

X-ի իր էջում Միրզոյանը գրել է․ «Սրտանց շնորհավորում եմ Դեյվիդ վան Վիլին Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Մաղթում եմ հաջողություններ այս նոր պաշտոնում և անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ համագործակցությանն և Հայաստանի ու Նիդերլանդների ռազմավարական գործընկերության զարգացմանը»։

Leave a Comment