Մոդի. Հնդկաստանն ու ԱՄՆ-ն խոստումնալից գործընկերություն ունեն

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտահայտված հնդկա-ամերիկյան հարաբերությունների դրական գնահատականը:

«Ես խորապես գնահատում եմ մեր հարաբերությունների վերաբերյալ նրա դրական գնահատականը և լիովին կիսում եմ նախագահ Թրամփի զգացմունքները։ Հնդկաստանը և ԱՄՆ-ն ունեն շատ լավ և խոստումնալից համապարփակ գլոբալ ռազմավարական գործընկերություն», – գրել է Մոդին նամակում։

Ուրբաթ օրը Սպիտակ տանը լրագրողները խնդրեցին ԱՄՆ նախագահին մեկնաբանել Truth Social-ում նրա այն գրառումը, որ ԱՄՆ-ն «կորցրել է» Հնդկաստանն ու Ռուսաստանը Չինաստանի պատճառով:

«Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է», – պատասխանել է պետության ղեկավարը՝ հերքելով իր սեփական ուղերձը:

Նա նաև ասել է, որ Հնդկաստանն ու ԱՄՆ-ն, ինչպես ինքը և Մոդին, ունեն հատուկ հարաբերություններ, և անհանգստանալու բան չկա: Միևնույն ժամանակ, Թրամփը կրկին ասել է, որ հիասթափված է Հնդկաստանի կողմից մեծ քանակությամբ ռուսական նավթ գնելու որոշումից:

Leave a Comment