🎥 Ֆրանսիան հաղթեց Ուկրաինային․ Մբապեն հավասարվեց Անրիին հավաքականի ռմբարկուների ցուցակում

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի D խմբի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց Ուկրաինայի ընտրանուն։

«Եռագույնների» կազմում հաշիվը 10-րդ րոպեին բացեց Մայքլ Օլին։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Կիլիան Մբապեն մեծացրեց հաշվի տարբերությունը՝ Ֆրանսիայի հավաքականում խփելով իր 51-րդ գոլը։ Այդպիսով նա բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ հավասարվելով լեգենդար Թիերի Անրիին հավաքականի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում։

Ֆրանսիան իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ տանը Իսլանդիայի հավաքականի դեմ, իսկ Ուկրաինան նույն օրը կհյուրընկալվի Ադրբեջանի ընտրանուն։

ԱԱ-2026-ի որակավորման D խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment