Լեգենդար Էտո’Օ-ի որդին Լա լիգայից տեղափոխվում է Սեգունդա

«Բարսելոնայի» կամերունցի լեգենդար նախկին հարձակվող Սամուել Էտյեն Էտո’Օ-ի որդին՝ Էտյեն Էտո’Օ-ն, իսպանական «Ռայո Վալեկանոյից» տեղափոխվել է Սեգունդան ներկայացնող «Միրանդես»։

23-ամյա հարձակվողը «Միրանդեսում» կխաղա վարձակալությամբ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում Էտյենը «Ռայո Վալեկանոյի» կազմում անցկացրել է 3 խաղ և խփել 1 գոլ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 200 հազար եվրո։

Leave a Comment