Սեպտեմբեր 05,2025 14:52
Նախաձեռնությամբ առաջարկվում է օրենքով ամրագրել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի՝ ՍԷԿՏ-ի վերաբերյալ հիմնարար կարգավորումներ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով ներկայումս համակարգի հետ կապված հարաբերություննները կարգավորվում են միայն Կառավարության որոշմամբ:
Նախագծով սահմանվում են համակարգին հասանելիություն ունենալու եւ տվյալներ մուտքագրելու պայմանները:
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:
ՀՀ ԱԺ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)