Հայկ Ղազարյան Երեք ամսից ավել է, ինչ Արցախի Ազգային ժողովը նախագահ չի ընտրել։ Սամվել Շահրամանյանի լիազորությունները լրացան 2025-ի մայիսի 21-ին։ Արցախի խորհրդարանի մեծամասնությունը խուսափում է այս թեմայով մեկնաբանություն տալուց։ «Արդարություն» խմբակցությունից Մետաքսե Հակոբյանն է եզակիներից է, որ մեկնաբանություն է տալիս այս թեմայով։ «Պայմանավորվածություն կա, որ առաջինը թեկնածու ներկայացնի ամենամեծ խմբակցությունը» Մետաքսե Հակոբյանն ասաց, որ պատգամավորներով պայմանավորվել են, որ առաջինը իր թեկնածուն ներկայացնի ամենամեծ խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն։ Պատգամավորն ասաց, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է, և եթե «Ազատ հայրենիք-ՔՄԴ»- թեկնածու չունենա, ապա թեկնածու պիտի ներկայացնի «Միասնական հայրենիքը»։ «Մենք ժամանակ առ ժամանակ հանդիպումների ընթացքում նորից հիշեցնում ենք, որ այդպիսի պայմանավորվածություն կա, և ի […]