
Բլոգեր Կարո Թովմասյանը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել, որում Երևանի «Դվին» հյուրանոցի պատշգամբներից Երևանն են ուսումնասիրում աշխարհահռչակ պորտուգալացի ֆոիտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն և հավաքականի մյուս հայտնի ֆուտբոլիստները:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռոնալդուն հրաժարվել է իր համար ի սկզբանե նախատեսված նախագահական համարից և մնում է նույն կարգի համարում, ինչ խաղընկերները:
Պորտուգալիայի հավաքականը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 4-ին:
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։


![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ