Հիմնանորոգվում է Աշտարակ-Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Աշտարակ-Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհը

Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Աշտարակ-Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհը։

Մասնավորապես, հիմնանորոգվում է նշված ճանապարհի 2 հատված՝ 11.5կմ ընդհանուր երկարությամբ։ Հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Փարպի և Ղազարավան բնակավայրերով։ Այստեղ շինարարը տեղադրում է ջրահեռացման վաքեր, բազալտե եզրաքարեր, կառուցվում են մայթեր։ Կատարվել է մոտ 30 արհեստական կառուցվածքների՝ մետաղական և երկաթբետոնե խողովակներ, տեղադրում։ Ճանապարհն ունի երթևեկության մեծ ինտենսիվություն, գտնվում էր անբարեկարգ վիճակում, և այն նորոգելու մեծ անհրաժեշտություն կար։ Առաջիկայում կսկսվեն հողային պաստառի կառուցման, այնուհետև՝ ասֆալտբետոնե շերտերի տեղադրման աշխատանքները։ Ճանապարհը նաև կկահավորվի անվտանգության տարրերով։

Այս կապակցությամբ Արագածոտնի մարզպետի աշխատակազմը տեսանյութ է հրապարակել:

Leave a Comment