
«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով ՀՀ-ում հարցվածների մեծ մասը բացասական է վերաբերվում վաշինգտոնյան հռչակագրին։ Նա ներկայացրել է օգոստոսի 25-30-ը 1101 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։
34 %-ը նշել է, որ ընդհանրապես բացասական,
22,8 %-ը՝ լիովին դրական,
19,3 %-ը՝ ավելի շուտ դրական,
13,6 %-ը՝ ավելի շուտ բացասական։
Իսկ թե ինչպես են վերաբերվում հարցվածները Սյունիքի տարածքով Ադրբեջանին ճանապարհի տրամադրմանը, պատկերը հետևյալն է․
47,6 %-ը ընդհանրապես բացասական է պատասխանել,
17,4 %-ը՝ լիովին դրական,
18,1 %–ը՝ ավելի շուտ դրական։
11,3 %-ը՝ ավելի շուտ բացասական։
Հարցվածների շուրջ 60%-ը բացասական է արձագանքել այդ հանգամանքին, նշեց Նավասարդյանը։