Հայոց gեղաuպանnւթյան հուշահամալիրի 3 մույթի վերականգնումից հետո կքննարկեն մյուսների հարցը

Հայոց gեղաuպանnւթյան հուշահամալիրի 3 մույթի վերականգնումից հետո կքննարկեն մյուսների հարցը

5 սեպտեմբերի 2025 – 12:09 AMT

PanARMENIAN.NetՀայոց ցեղասպանության հուշահամալիրի մույթերի վերականգնումը դիտարկվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առընթեր գիտամեթոդական խորհրդի հերթական նիստի ընթացքում։

Որոշվել է հուշահամալիրի 3 մույթերի վերականգնումից հետո կքննարկեն մյուսների հարցը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեղեկացրել է, որ նիստին, բացի գիտամեթոդական խորհրդի անդամներից, մասնակցություն են ունեցել նաև «Ճարտարապետների պալատի» ներկայացուցիչները, այդ թվում՝ հուշահամալիրի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ինչպես նաև կապալառու ընկերությունների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Եռժամյա քննարկումից հետո կայացվել է որոշում.

  1. հաստատել գործող նախագիծը՝ շարունակելով արդեն վերանորոգվող երեք մույթերի աշխատանքները,
  2. կատարել նախագծի որոշ մանրամասների ճշգրտումներ, մասնավորապես հանգույցների վերաբերեալ,
  3. նշված երեք մույթերի վերականգնումից հետո անցնել մյուսների վերականգնման հարցերի քննարկմանը,
  4. իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ շինհրապարակի պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։

Համացանցում աղմուկ է բարձրացել հուշահամալիրի նորոգման ոչ պատշաճ կազմակերպման և ընթացքի հետ կապված։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բողոքի ակցիա էր կազմակերպել Ծիծեռնակաբերդում՝ խոսելով վերականգման անվան տակ հուշահամալիրին հասցված վնասի չափերի ու հետևանքների մասին։

Տեսանյութ է ներկայացրել նաև «Արթուր Թարխանյանի» անվան կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

«Նայեք՝ քարերը ոնց են պոկել։ Չեն կարողացել պոկել, ջարդելով հանել են։ Չէի հավատում աչքերիս»,-նշել էր նա։

Leave a Comment