🎥 Բրազիլիան և Ուրուգվայը վստահ հաղթանակներ տարան, Պարագվայն ու Էկվադորը ոչ-ոքի խաղացին

Բրազիլիայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում ԱԱ-2026 ընտրական փուլի խաղում 3:0 հաշվով հաղթեց Չիլիին:

Առաջին խաղակեսի վերջում Էստևանը բացեց հաշիվը, երկրորդ խաղակեսում աչքի ընկավ Լուկաս Պակետան, իսկ 76-րդ րոպեին Բրունո Գիմարայնշը խփեց երրորդ գոլը: Բրազիլիան 28 միավորով ապահովեց իր տեղը ԱԱ-2026 եզրափակիչ փուլում, մինչդեռ Չիլին 10 միավորով մնաց վերջին՝ 10-րդ հորիզոնականում:

Ուրուգվայի հավաքականը Մոնտեվիդեոյի «Սենտենարիո» ստադիոնում 3:0 հաշվով առավելության հասավ Պերուի նկատմամբ: Գոլերը խփեցին Ռոդրիգո Ագիրեն, Ջորջիան դե Արրասկաետան և Ֆեդերիկո Վինյասը: Ուրուգվայը 27 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ Պերուն 12 միավորով 9-րդն է և կորցրել է աշխարհի առաջնություն դուրս գալու հնարավորությունը:

Պարագվայի և Էկվադորի միջև հանդիպումն ավարտվեց առանց գոլերի: Չնայած ոչ-ոքի արդյունքին, երկու թիմերն էլ արդեն ապահովել են իրենց մասնակցությունը ԱԱ-2026 եզրափակիչ փուլին, որը կկայանա ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում:

Leave a Comment