Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու J խմբի 5-րդ տուրի մեկնարկային խաղում Ուելսի հավաքականը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ղազախստանի թիմին:
Գոլը 24-րդ րոպեին խփել է հարձակվող Կիֆեր Մուրը:
Ուելսի հավաքականը 5 խաղից հետո 10 միավորով գլխավորել է J խմբի մրցաշարային աղյուսակը, Ղազախստանը մեկ հանդիպում պակաս է անցկացրել և երեք միավորով նախավերջին` չորրորդ տեղում է: