Թրամփը եվրոպական առաջնորդներին մեղադրել է ռուսական նավթ գնելու մեջ

Գերմանական Bild-ն իր աղբյուրները վկայակոչելով հայտնում է, որ Փարիզում  «ցանկացողների կոալիցիայի» նիստի ժամանակ ԱՄ Ն նախագահի եւ եվրոպական առաջնորդների միջեւ լարված խոսակցություն է եղել։

Թրամփը «եվրոպացիներին մեղադրել է ռուսական նավթ գնելու եւ եւ դրանով ռուսական ռազմական մեքենային օգնելու մեջ», գրել է պարբերականը։

Bild-ի տեղեկություններով` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Լեյենը փորձել է հակաճառել Թրամփին` բացատրելով, որ Ուկրաինա ներխուժելուց հետո ռուսական նավթի ներկրումները ԵՄ կտրուկ նվազել են։ Թրամփին հայտնել են, որ այսօր ռուսական նավթ գնում են միայն Հունգարիան եւ Սլովակիան։

Սակայն, Bild-ի տեղեկություններով, Թրամփի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆը Եվրոպային մեղադրել է Հնդկաստանի միջոցով ռուսական նավթ գնելու մեջ։

Նիստից հետո, ըստ պարբերականի աղբյուրների, «եվրոպական կողմը չի ակնկալում, որ Թրամփը կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել անգամ հինգշաբթի օրվա հեռախոսային խոսակցությունից հետո»։

Leave a Comment