Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պորտուգալիայի հավաքականի դեմ առաջիկա խաղի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
«Հարգելի՛ երկրպագուներ,
Հայաստան – Պորտուգալիա խաղին ընդառաջ տեղեկացնում ենք, որ ԱՐԵՎԵԼՅԱՆ տրիբունայի նստատեղերին դրված են լինելու պաստառներ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն:
Խաղի մեկնարկին՝ Հայաստանի ազգային հավաքականի՝ խաղադաշտ դուրս գալու ժամանակ, անհրաժեշտ է դրանք վեր բարձրացնել՝ արևելյան տրիբունան դարձնելով եռագույն»,- նշված է հայտարարությոան մեջ: