Մխիթարյան․ «Վառեմ-մարեմի» շենքի վերականգնումը ֆինանսավորում են «Տաշիրն» ու Կարապետյանը

Մխիթարյան․ «Վառեմ-մարեմի» շենքի վերականգնումը ֆինանսավորում են «Տաշիրն» ու Կարապետյանը

4 սեպտեմբերի 2025 – 14:47 AMT

PanARMENIAN.Net – «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմի» պատշգամբը վերկանգնվում է «Տաշիր» ընկերության և գործարար Սամվել Կարապետյանի միջոցներով։ Այդ մասին տեսանյութով հայտնել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Մեր ձևով» նախաձեռնության անդամ Ռուբեն Մխիթարյանը հայտնել է, որ մեկնարկել է «Վառեմ-մարեմ» հայտնի շենքի վերականգնումը։

««Վառեմ-մարեմ»-ի շենքը վերականգնվում է, վերականգնվում է վերջապես ու վերականգնվում է «Տաշիր» ընկերության և անձամբ ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի միջոցներով», -գրել է Մխիթարյանը։

Leave a Comment