Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Հյուսիսային Կորեայի պետական գործերի ղեկավար Կիմ Չեն Ընը հանդիպել են Պեկինում: Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդական ժողովի շենքում։
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել սեպտեմբերի 2-ին՝ մասնակցելու ճապոնական ագրեսիայի դեմ չինական ժողովրդի դիմադրության պատերազմում և Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։
Սա ԿԺԴՀ նախագահի հինգերորդ այցն է Չինաստան։ Վերջին անգամ նա Պեկին է այցելել 2019 թվականին՝ Չինաստանի և ԿԺԴՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակի առթիվ։