https://arm.sputniknews.ru/20250904/rd-qaghaqacinerin-azately-karevvor-qajl-e-zakharvovan-mvoskva-baqu-haraberutjunneri-masin-93132277.html
ՌԴ քաղաքացիներին ազատելը կարևոր քայլ է. Զախարովան՝ Մոսկվա– Բաքու հարաբերությունների մասին
ՌԴ քաղաքացիներին ազատելը կարևոր քայլ է. Զախարովան՝ Մոսկվա– Բաքու հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Հունիսի 2-ին ռուսական կողմը տեղեկատվություն է հայցել կալանավորված ՌԴ քաղաքացիների առողջական վիճակի մասին, սակայն պատասխան դեռ չի ստացել։ 04.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-04T10:14+0400
2025-09-04T10:14+0400
2025-09-04T10:14+0400
sputnik
ադրբեջան
իգոր կարտավիխ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93105907_0:0:3224:1815_1920x0_80_0_0_7f9e481050328198b23e372f99048f52.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ՌԴ 13 քաղաքացիների ազատ արձակումը կարող է կարևոր քայլ դառնալ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Բաքվի կալանավայրում արդեն երեք այց է կազմակերպվել հյուպատոսական աշխատակիցների կողմից ՌԴ քաղաքացիներին տեսնելու համար հուլիսի 3-ին, 14-ին և 23-ին։«Չորրորդ հանդիպման հարցում է ուղարկվել, սակայն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել իր համաձայնությունը։ Մենք ելնում ենք նրանից, որ նման համաձայնություն կստացվի», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։Միևնույն ժամանակ Զախարովան նշել է, որ հունիսի 2-ին ռուսական կողմը տեղեկություններ է հայցել կալանավորված ՌԴ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց տրամադրված բուժօգնության մասին, սակայն կրկին դեռ պատասխան չի ստացվել։Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Իգոր Կարտավիխի առողջական վիճակը տագնապ է հարուցում, նրան դեղորայք է անհրաժեշտ, այդ թվում՝ ինսուլին:«Ռոսիա սեգոդնյան» պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններից անվերապահորեն ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարել:Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է` այն, ինչ տեղի է ունենում, ընկալվում է որպես անարդարություն և թողնում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլի տպավորություն:Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր է վերաբերվում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկություններին: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքուն երբեք դժգոհություն չի հայտնել ո՛չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո՛չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Նրա խոսքով` գործակալության դեմ քայլերը ձեռնարկվել են այլ նկատառումներով։Նշենք, որ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների համար:ՌԴ ժուռնալիստների միությունը պահանջում է ազատ արձակել Sputnik Ադրբեջանի գործընկերներին
ադրբեջան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93105907_493:0:3224:2048_1920x0_80_0_0_7fbf001d82e6f9a5576da8c84b789abf.jpg
sputnik, ադրբեջան, իգոր կարտավիխ
sputnik, ադրբեջան, իգոր կարտավիխ
Հունիսի 2-ին ռուսական կողմը տեղեկատվություն է հայցել կալանավորված ՌԴ քաղաքացիների առողջական վիճակի մասին, սակայն պատասխան դեռ չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ՌԴ 13 քաղաքացիների ազատ արձակումը կարող է կարևոր քայլ դառնալ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թեման մանրամասն քննարկվել է օգոստոսի 22-ին Աստրախանում կայացած ռուս-ադրբեջանական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստերի ժամանակ։ Մեր երկրի դիրքորոշումը մանրամասն ներկայացվել է ադրբեջանական պատվիրակությանը», – ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Բաքվի կալանավայրում արդեն երեք այց է կազմակերպվել հյուպատոսական աշխատակիցների կողմից ՌԴ քաղաքացիներին տեսնելու համար հուլիսի 3-ին, 14-ին և 23-ին։
«Չորրորդ հանդիպման հարցում է ուղարկվել, սակայն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել իր համաձայնությունը։ Մենք ելնում ենք նրանից, որ նման համաձայնություն կստացվի», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ Զախարովան նշել է, որ հունիսի 2-ին ռուսական կողմը տեղեկություններ է հայցել կալանավորված ՌԴ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց տրամադրված բուժօգնության մասին, սակայն կրկին դեռ պատասխան չի ստացվել։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Իգոր Կարտավիխի առողջական վիճակը տագնապ է հարուցում, նրան դեղորայք է անհրաժեշտ, այդ թվում՝ ինսուլին:
«Ռոսիա սեգոդնյան» պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններից անվերապահորեն ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարել:
Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է` այն, ինչ տեղի է ունենում, ընկալվում է որպես անարդարություն և թողնում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլի տպավորություն:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր է վերաբերվում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկություններին: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքուն երբեք դժգոհություն չի հայտնել ո՛չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո՛չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Նրա խոսքով` գործակալության դեմ քայլերը ձեռնարկվել են այլ նկատառումներով։
Նշենք, որ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների համար: