Կանտեյում մեկնարկել է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետների հանդիպումը

Կանտեյում մեկնարկել է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն՝ առանց այլ մանրամասներ նշելու:

Նիկոլ Փաշինյանը Ճապոնիա է ժամանել նախօրեին՝ Չինաստանից: Սեպտեմբերի 5-ին Փաշինյանն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Leave a Comment