Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը։

Leave a Comment