Թրամփը Պենտագոնին հանձնարարել է պատրաստվել Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն. Պենտագոնի ղեկավար






Աշխարհ


Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է նախապատրաստվել մերձեցված ՌԴ-ին եւ ՉԺՀ-ին զսպելուն: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, նախորդ վարչակազմի թուլությունը մերձեցրել է Ռուսաստանն ու Չինաստանը։ Դա սարսափելի իրադարձություն էր, որը պայմանավորված էր ամերիկյան առաջնորդության և ուժի բացակայությամբ»,-ասել է Հեգսեթը:

 «Ահա թե ինչու նախագահ Թրամփը մեզ հանձնարարել է պատրաստ լինել վերակառուցելու մեր բանակը, վերականգնելու մարտական ​​ոգին և վերականգնելու զսպման ուժը»։

Պենտագոնի ղեկավարը շեշտել է, որ ԱՄՆ-ն հակամարտություն չի փնտրում, այլ դրան պատրաստ լինելը «ապահովում է ամերիկացիների անվտանգությունը»:





Leave a Comment