Հայաստանը հրաժարվել է ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշումը կատարել․ Գալյան

 

Ես չէի ուզենա շատ մեկնաբանել արբիտրաժային համապատասխան որոշումը, բայց այդ որոշումը վերաբերում է մեր օրենսդրական ակտին, որը կատարվել է Հայաստանի կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Եթե մենք խոսում ենք միջազգային արբիտրաժի և դրա կողմից կայացված վեճերը կատարել կամ չկատարելու մասին, պետք է նշեմ հետևյալը. Կա Նյու Յորքի կոնվենցիա, որին մասնակցում ենք մենք, և Նյու Յորքի կոնվենցիան սահմանում է այն դեպքը, երբ պետությունը չի կատարում արբիտրաժի որոշումը կամովի, և այդ դեպքում այն պետք է կամ կարող է կատարվել հարկադրաբար: Հարկադրաբար կատարման մեխանիզմը, ես նախկինում էլ եմ նշել, դա դատարանի որոշման հիման վրա համապատասխան արբիտրաժային որոշման կատարումն է:

Մենք այս պահին ունենք հետևյալ իրականությունը. Միջազգային արբիտրաժը կայացրել է որոշում, ըստ էության, հայցի ապահովում կիրառելու մասին, որն այս պահին չի կատարվում կառավարության կողմից կամավոր տարբերակով և կա մեխանիզմ, որպեսզի դա կատարվի հարկադրաբար։ Եվ կա մեխանիզմ դա չկատարելու, եթե դատարանները կորոշեն, որ այդ որոշումը հակասում է հանրային կարգին։ Ես ասում եմ կարգավորումներ, որոնք տեղ են, որոնք կան միջազգային համապատասխան իրավական ակտերում և մեր ներպետական իրավական ակտերում»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment