Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությանը «ցուցմունքներ են տվել տուժողները»

Բաքվի դատարանում նախօրեին կայացել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դատարանը լսել է «տուժողների և նրանց իրավահաջորդների» ցուցմունքները։ Նրանք իրենց ցուցմունքում նշել են, որ «վիրավորվել են թշնամու կողմից սադրանքի հետևանքով»։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակված է սեպտեմբերի 9-ին։

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ 

Leave a Comment