Պեկինի Տյանանմեն հրապարակի վրայով արարողակարգային շքերթի եզրափակիչ մասում երկինք են բարձրացել 80 հազար խաղաղության աղավնիներ և 80 հազար օդապարիկներ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Շքերթն ավարտվել է չինական «Հայրենիքի երգով»։
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը Տյանանմեն հրապարակում անցկացրեց լայնածավալ ռազմական շքերթ՝ նշելու Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում ճապոնական ագրեսիայի դեմ և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։
Միջոցառմանը ներկա էին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև 24 այլ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ։