Երկուշաբթի՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, անգլիական Պրեմիեր լիգայում պաշտոնապես փակվեց ամառային տրանսֆերային պատուհանը։
Առաջարկում ենք ծանոթանալ Անգլիայի առաջնությունում այս ամռան հինգ ամենաթանկ գործարքներին։
ԱՊԼ-ի 2025/26 մրցաշրջանի ամառային տրանսֆերային պատուհանի թոփ 5 ամենաթանկ տրանսֆերները․
- Ալեքսանդր Իսակ – «Նյուքասլից»՝ «Լիվերպուլ», 144 միլիոն եվրո
- Ֆլորիան Վիրց – Լևերկուզենի «Բայերից»՝ «Լիվերպուլ», 125 միլիոն եվրո
- Հյուգո Էկիտիկե — Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»՝ Լիվերպուլ, 95 միլիոն եվրո
- Նիկ Վոլտեմադե – «Շտուտգարտից»՝ «Նյուքասլ», 85 միլիոն եվրո
- Բրայան Մբեումո — «Բրենտֆորդից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 75 միլիոն եվրո